ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հրահանգել են չտրամադրել տարեվերջյան հավելավճարները․ պատգամավոր
Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տեղեկություններ եմ ստանում առ այն, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ից շրջաբերականներ են ուղարկվել դպրոցների տնօրեններին՝ հրահանգելով չտրամադրել տարեվերջյան հավելավճարները։
Ուսուցիչներն ունեն մտավախություն, որ այս օրերին, երբ ողջ պետական համակարգը ստանանում է պարգևավճարներ, իրենք կարող են զրկվել մի քանի հազար դրամ կազմող հավելավճարներից։
Զավեշտալին այն է, որ շատ տնօրեններ չեն հասկացել, թե շրջաբերականով ինչ է ուզում ասել ԿԳՄՍՆ-ն․ ու՞մ է վերաբերում հավելավճարներից զրկելը, տնօրենների՞ն, թե՞ անձնակազմին։
Ուսուցիչները նշում են, որ հարցը ոչ այնքան գումարն է, որքան իրենց հանդեպ ուշադրությունը, առանց այն էլ՝ ցածր աշխատավարձի պայմաններում։
Ստացվում է, որ Սնուփ Դոգի համերգի համար կառավարությունը կարող է թույլ տալ հատկացնել մոտ 6 մլն դոլար, իշխանավորները կարող են «Լաքշերի վոյաժներով» շրջագայել՝ ծախսերով միլիոնավոր դրամներ, իսկ ուսուցիչները, որոնք կրթության ոլորտի մեջ ունեն անուրանալի ներդրում, հնարավոր է զրկվե՞ն խրախուսական 10․000-15․000 դրամ կազմող հավելավճարներից։
Հարցի կապակցությամբ գրություն եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով մանրամասն պարզաբանում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից