Կատաղի գոտեմարտ ծովափին. քաղցած շնաձուկը հոշոտում է հսկայական կոկորդիլոսին
Ավստրալիայի ափին վայրի կադրեր են նկարահանվել, որտեղ երևում է, թե ինչպես է սոված շնաձուկը հոշոտում հսկայական կոկորդիլոսին:
Էլիս Բեդուելը Storyful լրատվական գործակալությանը պատմել է, որ դեկտեմբերի 13-ին եղել է Նհուլունբուի քաղաքի Թաուն լողափում, երբ տեսագրել է երկու գիշատիչների դրամատիկ հանդիպումը:
Սկզբում նա տեսել է մեջքով ջրի մեջ պառկած տպավորիչ պոչով կոկորդիլոսին:
Այնուհետև հսկայական շնաձուկը լողալով մոտենում է սողունին, բացում երախն ու հափռում կոկորդիլոսի գլուխը։
Գիշատիչների միջև գոտեմարտ է սկսվում, սակայն շնաձուկը հաղթում է կոկորդիլոսին։ Ի վերջո նրանք երկուսն էլ անհետանում են ջրի տակ։
Ըստ American Oceans կազմակերպության՝ շնաձկներն ու կոկորդիլոսները գիշատիչներ են, որոնք կարող են հայտնվել ընդհանուր միջավայրում, օրինակ՝ առափնյա ջրերում, և ընդհարվել՝ մրցելով տարածքի կամ ռեսուրսների համար:
Սակայն երկու գիշատիչներն էլ ունեն որսի տարբեր եղանակներ, որսի նախասիրություններ և բնակության վայրեր, ուստի նրանց միջև գոտեմարտն այնքան էլ հաճախ չի հանդիպում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից