«Նոա»-ն գոլառատ խաղում պարտվեց «Բաչկա Տոպոլա»-ին
Բոլոր 18 հանդիպումներն անցկացվեցին զուգահեռաբար։ «Նոան» արտագնա հանդիպմանը մրցեց սերբական «Բաչկա Տոպոլայի» հետ։
«Նոան» արդեն 5-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Այասը։ Արդեն 15-րդ րոպեին մեր թիմը կրկնապատկեց իր առավելությունը․ երկրորդ գոլը խփեց Ֆերեյրան։ 43-րդ րոպեին տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը Ստանիչի գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվը 2-1 էր՝ հօգուտ երևանյան թիմի։
Հանդիպման 35-րդ րոպեին վնասվածք ստացած Արտակ Դաշյանին փոխարինեց Արտյոմ Ավանեսյանը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում նորից ստացանք երկու գնդակի առավելություն։ Դուբլ ձևակերպեց Մատեուս Այասը։ 73-րդ րոպեին Ջակովացի գոլի շնորհիվ սերբական ակումբը նորից կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ քիչ անց նույն ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը։ 80-րդ րոպեին արդեն տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման մնացած ժամակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից