Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել
ՀՀ գլխավոր դատախազությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի ձեռքը կրակն է ընկել։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել էր դատախազություն` հիմնվելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության վրա, քանի որ ֆիլմը պարունակում է «անչափահասների սոցիալական վարքին բացասական ազդեցություն ունեցող տարրեր, մասնավորապես, կարող է նպաստել ծխախոտի օգտագործման, անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի տարրերի ընդօրինակման»: Նախարարությունը, հղում անելով «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին, նշել է, որ արգելվում է երեխայի առողջության և դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակության տարածումը։
Հիմա դատախազությունը չգիտի՝ ինչ անել այդ դիմումի հետ․ ոչ ուզում է մերժել, ոչ էլ կարող է քրեաիրավական գնահատական տալ, քանի որ նման հիմքեր առկա չեն։ «Ջրից չոր դուրս» գալու և պատասխանատվությունն այլ կառույցի վրա բարդելու համար դատախազությունն էլ իր հերթին դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Եվ ասում են, որ ԲՏԱ նախարարությունը որոշակի լիազորություն ունի այս հարցը լուծելու, սրա վերաբերյալ որոշում կայացնելու։
Այս դիմումով աղմուկ հանած և հանրության՝ սերիալներ չսիրող հատվածի հավանությանն արժանացած Ժաննա Անդրեասյանին չնեղացնելու և կտրուկ չմերժելու համար, դատախազությունը մանևրել է` գնդակը նետելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դաշտ։
Գլխավոր դատախազությունից դիմումի վերաբերյալ «Հրապարակ»-ին փոխանցել են. «Միջնորդագրեր են ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հաղորդագրությամբ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից