Ես իմ ամերիկացի գործընկերներից տեղեկություններ եմ ստանում, որ ԱՄՆ-ը շուտով, հնարավոր է, հարձակում է իրականացնելու Իրանի վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Ներկայիս Իսրայելի վարչակարգի նպատակը երկար տարիներ եղել է Մերձավոր Արևելքի բոլոր հակաիսրայելական կառավարություններից ազատվելը։ Եթե Իրանը նույնպես ընկնի, ապա Իսրայելն ու Թուրքիան կկիսեն Սիրիան, և ԵՄ-ն դրան ոչ մի կերպ չի արձագանքի»,- հավելել է նա։
Խաչիկյանի խոսքով, դա Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու իդեալական հնարավորություններ կստեղծի, քանի որ աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Իրանի վրա։
«Եվրահանձնաժողովի ղեկավարը աջակցություն է հայտնել Թուրքիային Սիրիայի հարցում, այսինքն՝ Եվրոպայի համար նորմալ է ներթափանցումն ինքնիշխան երկրի տարածք, հատկապես ահաբեկիչների ուժերի կողմից և Ալ-Քաիդայի ահաբեկչի վերածումը երկրի ղեկավարի։ Սա ծաղր է բոլորի նկատմամբ։ Եթե նրանք չնկատեն ողջ Սիրիայի օկուպացիան, ի՞նչ եք կարծում, կնկատե՞ն Հայաստանի տարածքների օկուպացիան։ Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ֆոնին»,- նկատեց փորձագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից