53-ամյա կինը գենետիկորեն ձևափոխված խոզի օրգանի փոխպատվաստումով միակ առողջ մարդն է աշխարհում
Թովանա Լունիի ուղին դեպի երիկամային անբավարարություն սկսվեց իր կյանքի ամենագլխավոր նվերով. 1999 թվականին նա իր երիկամներից մեկը նվիրեց հիվանդ մորը:
Սակայն հղիությանն առնչվող բարդությունները հետագայում հանգեցրին նրա արյան ճնշման բարձրացմանը՝ պատճառ դառնալով նրա միակ երիկամի խափանման համար, պարզաբանել են նրա բժիշկները Լանգոնի նյույորքյան համալսարանում: 2016 թվականի վերջին Լունին ողջ մնալու համար երիկամի դիալիզ էր պահանջվում, իսկ մի քանի ամիս անց ընդգրկվեց երիկամի փոխպատվաստման թեկնածուների ցանկում:
Սակայն մեծ հավանականություն կար, որ նրա թեկնածությունը մարդու երիկամի փոխպատվաստման համար սահմանափակված էր, քանի որ երիտասարդ կնոջ իմունային համակարգը կարող էր մերժել դոնորական օրգանը: Ժամանակը սպառվում էր, քանի որ հաջորդ ութ տարիների ընթացքում Լունին շարունակում էր կորցնել դիալիզի համար անհրաժեշտ արյունատար անոթները:
Վերջապես, նա իրավունք ստացավ «խնամքով օգտագործման» ԱՄՆ Սննդի և դեղերի վերահսկողության վարչության «ընդլայնված հասանելիության» ծրագրի շրջանակում, որը ներառում էր խոզերի երիկամների փորձարարական օգտագործումը: Լունիի դեպքում խոզի երիկամը ենթարկվել է 10 գենետիկական փոփոխությունների, որպեսզի այն հարմար լինի մարդու փոխպատվաստման համար: Տեսակից-տեսակ փոխպատվաստման այս եղանակը, որը բժիշկներն անվանում են քսենոտրանսպլանտացիա, դեռ սկզբնական փուլում է, բայց բժիշկները հայտնել են, որ փոխպատվաստումից արդեն մեկ ամիս անց Լունին հիանալի է զգում:
Լունիի դեպքն աշխարհում միայն երրորդ դեպքն է, երբ գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամը փոխպատվաստվում է մարդուն, և նա միակ մարդն է, որը ներկայում ապրում է խոզի ցանկացած տեսակի օրգանով:
Նա միաժամանակ 10 առանձին գենետիկական փոփոխություններով խոզի երիկամ ստացած միակ մարդն է: Այդ գենետիկական փոփոխությունները հնարավորություն են տալիս օրգանին նորմալ գործել մարդու օրգանզիմում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից