Լեռնային Ղարաբաղի ղեկավարները մեղադրվում են «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում Հայաստանի անմիջական և համակողմանի աջակցությամբ անօրինական զինված կազմավորումներ ստեղծելու», «Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ այլ հանցագործությունների, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման և շատ այլ հանցագործությունների մեջ»:
«Գործում» ներգրավված է 15 անձ՝ Ղուկասյան Արկադի Արշավիրովիչ, Հարությունյան Արայիկ Վլադիմիրի (Վլադիմիրովիչ), Սահակյան Բակո Սաակի, Իշխանյան Դավիթ Ռուբենի, Բաբայան Դավիթ Կլիմի (Կլիմովիչ), Մնացականյան Լևա Հենրիխի, Մանուկյան Մարիգորիկ Պասետի, Մանուկյան Մեգորիկոս Գարզատի Վլադիմիրի, Ալլահվերդիյան Դավիթ Նելսոնի, Ստեփանյան Գուրգեն Գոմերոսի, Բալայան Լևոն Ռոմիկի, Բաբայան Մադաթ Առաքելի (Առաքելովիչ), Բեգլարյան Վասիլի Իվանի և Ղազարյան Էրիկ Ռոբերտի։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 102, 103, 105, 106, 107, 109, 110, 112, 113, 110, 115, 116, 118, 120, 192, 214, 214, 218, 218, 228, 270-1 , 277, 278, 279 հոդվածներով, «գործում» կա 2548 դրվագ։
«Ինչպես նաև, բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող այլ անձանց վերաբերյալ քրեական գործն առանձնացվել է առանձին վարույթ, և նախաքննությունը շարունակվում է։ Ղեկավարվելով սույն քննչական գործի առնչությամբ նշված դրվագներում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ ԱՀ գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2024 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ԱՀ գլխավոր դատախազի կողմից և նշանակմամբ ուղարկվել Բաքվի զինվորական դատարան»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից