Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում
«Հրապարակը» գրում է.
Կառավարությունում անցած շաբաթ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, եւ հայտնի է դարձել խորհրդի կազմը․ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան, ԱԺ նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյան, որը նախկինում քննչականում էր աշխատում, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյան, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, Սաքունցի ասոցիացիայի իրավաբան Անի Չատինյան։
Խորհուրդը պետք է նախագահ ընտրեր, Չատինյանն առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը, վերջինս, ի դեպ, 2000-ականների սկզբներին աշխատել է Սորոսի հիմնադրամի կողմից հովանավորվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։ Այսինքն, հանձնաժողովի կեսը՝ 3 անդամ՝ գումարած Իոաննիսյանը, հայտնի կողմնորոշման են եւ կարող են համատեղ ուժերով որոշել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։ Իհարկե, վերջին շրջանում ակնհայտ է, որ Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին, արեւմտամետներին, ամերիկացիներին, սակայն կարող էին գոնե ձեւական անաչառություն ապահովել եւ այսքան միակողմանի մրցութային խորհուրդ չձեւավորել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի