Պատժի փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը բոլորովին վերջերս իշխանությունում իզգոյի կարգավիճակում էր, եւ նրա հետ անգամ ՔՊ-ի իր գործընկերները չէին շփվում, նա մի քանի սորոսական տիկնանց հետ էր ընկերություն անում, առաջին պլան է բարձրացել` Արեւմուտքից նկատվող վերջին ճնշումների արդյունքում: Մասնավորապես, այդ համատեքստում է պետք դիտարկել պետական ապարատում կատարվող վերջին նշանակումները․ Սրբուհի Գալյանի` արդարադատության նախարար, Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելը։
Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, քովիդի գործով գլխավոր դերակատար Թորոսյանը, ըստ էության, հասավ իր նպատակին, նա պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա՝ զբաղեցնելով ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իսկ ՔՊ-ում դիստանցիա են պահում նրանից՝ կարծելով, որ նա ուժեղ է ավելի շուտ իր դրսի հովանավորների շնորհիվ, քան թե Նիկոլ Փաշինյանի»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի