Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում
Իտալական Պադուա քաղաքի սրտային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները կատարել են աշխարհում առաջին բաբախող սրտի փոխպատվաստումը, հայտնում է corrieredelveneto.corriere.it կայքը։
Ինչպես բացատրել է առաջատար վիրաբույժ Ջինո Գերոսան, ի տարբերություն «սովորական փոխպատվաստման, որտեղ սիրտը հեռացվում և տեղադրվում է անշարժ վիճակում, այս դեպքում այն շարունակում է բաբախել, և, հետևաբար, ամբողջ փոխպատվաստումն իրականացվել է բաբախող սրտով՝ հեռացման պահից մինչև փոխպատվաստում»:
Մասնագետների խոսքով՝ սա «հեղափոխություն է սրտի վիրահատության ասպարեզում, որը թույլ կտա ապահովել սրտի ֆունկցիայի ավելի արագ վերականգնում, ինչպես նաև հետվիրահատական փուլում կապահովի սրտի աշխատանքի բարելավում»: Հաղորդվում է, որ 65-ամյա տղամարդն առողջ է և պատրաստվում է դուրս գրվելուն:
Նույն բաժանմունքում 1985 թվականին վիրաբույժները կատարել են սրտի առաջին փոխպատվաստումն Իտալիայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից