Ներկա պայմաններում մենք չենք կարող ակներևաբար մերժել իրադարձությունների զարգացման որևէ տարբերակ, դրանց թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում, բայց ինձ թվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքը ամենահավանականներից չէ։ Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ռուսաստանյան խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։
«Նույն կերպ, շատ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որում Թուրքիան կարող է ներքաշվել նման հակամարտությունների մեջ և ջրից չոր դուրս գալ:
Նույնիսկ Սիրիայի պարագայում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է պահպանել այս պետության տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի ղեկավարությունը երբեք չի հրաժարվել Սիրիայի տարածքային ամբողջականության ճանաչումից։ Ըստ իս, նման դիրքորոշում է սպասվում Հայաստանի նկատմամբ։
Գուցե գոյություն ունեն քաղաքական խնդիրներ, գուցե կան տարաձայնություններ, կարող են լինել տարածքային վեճեր Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց անմիջական ռազմական ագրեսիայի իրավիճակ չեմ պատկերացնում։ Դա չափազանց թանկ կարժենա նրանց համար, ովքեր կարող էին դա սանձազերծել»,- նշել է փորձագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը