«Ադրբեջանը ցանկանում է իր ճանապարհով վարել բոլոր գաղափարները, հիմնավորումներ չի բերում, թե ինչու սա կամ նա չի ընդունում, փորձում է ձգձգել գործընթացը: Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը երբևէ ստորագրելու է որևէ խաղաղության պայմանագիր»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարարությանն այն մասին, որ Հայաստանի պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ խոսում են տարբեր դիրքերից և չունեն միասնական դիրքորոշում:
Հարցին, թե որքա՞ն ժամանակ կարող է Ադրբեջանը ձգձգել պայմանագրի ստորագրումը, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Մինչև Հայաստանը չլինի: Մի տեղ Սիրիան հերիքեց 7 օրվա համար, մի տեղ Արցախին 44-օրյա պատերազմից հետո էլ 3 տարի ճզմեցին, մինչև գտան հնարավորությունները և երկու օրում էթնիկ զտումներով ու ցեղասպանական գործողություններով մաքրեցին: Ադրբեջանի պահանջը հայկական պետականության վերացումն է, դա է նրանց ձգտումը»:
Հարցին, թե արդյոք ուժի գործադրման կդիմի՞ Ադրբեջանը Հայաստանի պետականությունը վերացնելու նպատակով, հասարակական-քաղաքական գործիչը պատասխանեց.
«Այսօրվա իշխանությունների դեպքում ուժի գործադրման կարիք չկա, դա բոլորս ենք գիտակցում: Եթե իշխանությունը վեր է կենում ու ասում՝ ես ուժի չեմ դիմելու, ոչինչ չեմ անելու, և չի ասում գոնե՝ կփորձեմ մի քանի տարի դիվանագիտական միջոցներով պայքարել...Ադրբեջանը փաստաթղթեր է ստորագրում, ասում է՝ այս երեք սկզբունքը ընդունում եմ, որոնցից մեկը ուժի չկիրառումն է, բայց... Հիմա Հայաստանը ոչ մի բան չի անում, ոչ էլ ժամանակի մասին է խոսում»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ