Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը թափով սկսել է ամանորյա տոների նախապատրաստությունը՝ ամենուր զարդարում են քաղաքների փողոցները, տոնածառներ են դնում, լույսեր են վառում, տոնավաճառներ են կազմակերպում։
Բայց մարդիկ, այնուամենայնիվ, ուրախ չեն՝ նրանք հազար ու մի հոգս ունեն, շատերը՝ ֆինանսական խնդիրներ եւ գիտեն, որ ամանորյա սեղանի ծախսերը լուրջ բեռ են դառնալու իրենց ընտանեկան բյուջեի վրա։ Էլ չասած, որ ամանորից հետո նոր թանկացումների եւ նոր դժվարությունների սպասումներ ունեն գրեթե բոլորը։
Իսկ նրանք, ովքեր ֆինանսական հոգսեր չունեն կամ դեռ չունեն, մտահոգված են մեր երկրի վիճակով։ Ալիեւյան բարբաջանքներն ու նրա լկտի պահանջները, ՀՀ իշխանությունների լռությունն ու այդ ամենը չտեսնելու տալը ոչ մի լավ բան չեն խոստանում։
Մտահոգված են նաեւ ՔՊ-ական իշխանությունների օրեցօր ավելի անկառավարելի դարձող վարքի, Գյումրիում նախաձեռնված անօրինական գործընթացի, պետական պաշտոնյաներին առանց պատճառաբանության ազատելու եւ կադրային անհասկանալի շարժեր նախաձեռնելու պատճառով։ Բայց երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդի»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի