«Արևմտյան Ադրբեջան» ՀՀ-ի տարածքում երբևէ գոյություն չի ունեցել, ուստի չեն կարող լինել «արևմտյան ադրբեջանցիներ». Ոսկանյան
Քանի որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվանումով ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ վարչական, ո՛չ մշակութային և որևէ այլ բնույթի հասկացություն Հայաստանի Հանրապետության տարածքում երբեիցե գոյություն չի ունեցել և գոյություն չունի, ապա չեն կարող լինել և ոչ մի «արևմտյան ադրբեջանցիներ» կամ առավել ևս դրանց ներկայացնող իսկապես իրավազոր համայնք, կառույցներ կամ կազմակերպություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կոլտնետասական ակումբի մակարդակով կազմակերպված, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից որպես «միջազգային» հրամցվող «Վերադարձի իրավունքեր» մեծադղորդ անվանումով, իբր, համաժողովի ընթացքում Բաքվի բռնապետի՝ Հայաստանին ներկայացրած պահանջները նույնքան անհիմն են և արհեստական, որքան դրա իսկ ղեկավարած քաղցկեղային գոյացությունը ժամանակին Ադրբեջան կոչելը։
Մինչդեռ Բաքվի բարբարոսական պարագլխի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ վերջինս համարձակվում է, բռունցք թափ տալով, պահանջներ ներկայացնել այնպիսի հինավուրց քաղաքակրթության և պետության, ինչպիսին Հայաստանն է։
Իրապես անվտանգ և զարգացող Հայաստանի իրական տեսլականը պետք է ենթադրի ոչ թե այս սինլքորի հոխորտանքների բավարարում, այլ առվազն սրա լռեցում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից