Մայրն, ըստ ամենայնի, դեռ կրծքից կերակրում էր տղային, և արդյունքները ցույց են տալիս, որ նրա մոր սննդակարգն այժմ արդեն անհետացած «ամենամոտ էր մամոնտի մասնագիտացված սցիմիրատյան կատվի (scimitar cat) սննդակարգին», - գրել են գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ:
Տղայի մոր սննդակարգը պարզելու համար թիմն ուսումնասիրել է կայուն ռադիոիզոտոպներ՝ միջուկում տարբեր թվով նեյտրոններով տարրերի ատոմներ՝ տղայի ոսկորներում: Այս եղանակը հնարավորություն է ընձեռում չափել որոշակի ռադիոիզոտոպների բնորոշ առատությունը, որոնք կարող են օգտագործվել հնագույն մարդկանց սննդակարգը վերականգնելու համար:
Հետազոտության հեղինակները գրում են, որ տղայի իզոտոպի դրոշմն, ամենայն հավանականությամբ, ուղղակիորեն ժառանգվել է մորից և վկայում է նրա մասին, որ մամոնտները նրա ամբողջ ընտանիքի համար սննդի կարևոր աղբյուր էին:
Դա, իր հերթին, ենթադրում է, որ արևմտյան Կլովիսի մշակույթի ներկայացուցիչները, որին պատկանել է տղան, կանոնավոր կերպով մամոնտներ, և ավելի քիչ՝ որմզդեղներ (Cervus canadensis), բիզոններи (Bison bison և B. antiquus) և այժմ անհետացած ուղտեր (Camelops) են որսում:
Ստացված արդյունքները ուղղակիորեն վկայում են Արևմտյան Կլովիսի սննդակարգի մասին մոտ 12 հազար 800 տարի առաջ՝ ցույց տալով, որ նրանք նախընտրում էին մամոնտի միսը (հիմնականում Mammuthus columbi) մյուս աղբյուրներից՝ հակառակ այն տեսության, թե հիմնականում մանր գազաններն էին նրանց որսամիսը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից