Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարար
Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը։ Այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- ասել է Պանկինը:
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, երկիրը ներկայումս պարտք ունի 2024թ.-ի համար։
Նրա խոսքով, «իրականում Հայաստանի պարտքը գերբնական բան չէ»։
«ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտք կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ են պարտք եղել»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին ասել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից