ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են «ղ/աղբանոց»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանին այս օրերին դատափետում են մի թիմում, որտեղ մեծամասնությունն ակնհայտ խնդիրներ ունի բարոյականության հետ, եւ շատերը երկակի կյանքով են ապրում` բաժանվել են, սիրուհիներ ունեն, իրենց զավակներին տիրություն չեն անում, սեռական փոքրամասնությունների թվին են պատկանում եւ այլն։ Անգամ խոսքային մակարդակում նրանք օրինավոր չեն: Դիցուք, մեզ պատմեցին, որ ԱԺ գիտության, կրթության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները ներքին զրուցարան ունեն՝ չաթ, որի անվանումը «ղ/աղբանոց» է, որը ոչ այնքան աղբանոցի հետ է ասոցացվում, որքան «ղախպանոցի»։
Եվ ՔՊ որոշ շրջանակներում լուրջ դժգոհություն կա, որ այդպես «կեղտոտ կոշիկներով» ներխուժել են Հովիկ Աղազարյանի անձնական կյանք, եւ շատերը վրդովված են, որ նրա անձնական կյանքի մանրամասները դարձրել են հանրային քննարկման առարկա: Սակայն այդ դժգոհությունը միայն մասնավոր զրույցներում են արտահայտում, ծածուկ անկյուններում եւ չեն համարձակվում հակադրվել ՔՊ ղեկավարի անբարո հրահանգներին, հատկապես որ վերեւներից մեսիջ են ստացել, որ առաջիկայում նոր «զոհեր» են լինելու․ Փաշինյանը երկարատեւ նախընտրական փուլ է մտել, որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ վերականգնել իր կորսված ռեյտինգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին