Երկու աշխատակից պարբերականին հայտնել են, որ արտադրության ղեկավարներն իրենց տեղեկացրել են, որ Cybertruck-ի հերթափոխի վերջին եռօրյա կրճատումը պայմանավորված է արտադրական հոսքագծի անհավասարակշռությամբ, մասնավորապես՝ Cybertruck մոդելների մարտկոցների մատակարարման ուշացումներով:
Աշխատողներից մեկի պնդմամբ՝ մարտկոցի խնդիրը վերջին շաբաթվա ընթացքում հանգեցրել է հոսքագծի «լճացման»:
Cybertruck-ի արտադրական գծի աշխատակիցներին երկուշաբթի հայտնել են, որ նրանք դեկտեմբերի 3-5-ը «աշխատանքի ներկայանալու» կարիք չունեն, ասվում է Business Insider-ի կողմից առաջին անգամ տեսած հուշագրում: Ըստ պարբերականի՝ գրաֆիկը փոխելու պատճառները հուշագրում չի նշվում։
Աշխատակիցներին հայտնել են, որ նրանք կշարունակեն ստանալ ութ ժամ աշխատավարձ յուրաքանչյուր օրվա համար, ինչպես և նախատեսված էր: Բնականոն գրաֆիկը կվերսկսվի դեկտեմբերի 6-ին, ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ Cybertruck-ի հինգ աշխատակիցների, հոկտեմբերի վերջից հոսքագծում աշխատանքային գրաֆիկը մնացել է նույնը, իսկ նրանցից մեկն ասել է, որ արդյունքում սկսել է նոր աշխատանք փնտրել:
Ըստ նրա՝ ինքն այլևս չի աշխատում շաբաթական 40 ժամ: Համեմատության համար նշենք, որ այս տարվա սկզբին աշխատողները վարձատվել են արտաժամյա աշխատանքի են համար:
Ապրիլին ընկերությունը կրճատել է հերթափոխը հոսքագծում, ըստ ներքին գրառումների, որոնց ծանոթացել է պարբերականը: Անցած ամսվա ընթացքում ընկերությունն Cybertruck մոդելի ավելի շատ հոսքագծի աշխատանքային հերթափոխ է կրճատել, ասել են երեք աշխատակիցներ:
Անցյալ դեկտեմբերին Reuters-ը հայտնել էր, որ Tesla-ն դժվարություններ է ունենում Cybertruck-ի 4680 մարտկոցը արդյունաբերական մասշտաբով արտադրելու հարցում: Այս մարտկոցն օգտագործվում է նաև Model Y-ի համար:
Cybertruck գծի աշխատակիցներից մեկն ասաց, որ կարծում է, որ Tesla-ն դեռ «աշխատում է սխալների շտըկան ուղղությաբ»՝ հավելելով, որ հոսքագիծը մշտապես հարմարվում է բեռնատարների արդյունավետությունն ու որակը բարելավելուն, ներառյալ գործարանային պրակտիկայի փոփոխությունը՝ մոդելների հետ կանչան համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից