Լավրովը մեկնբանել է Փաշինյանի հայտարարությունները
Հայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթ չի ստացվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։
«Ոչ, նման փաստաթուղթ չի ստացվել: Մենք լսում ենք այդ խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և դատողություններ արել այս թեմայով խորհրդարանում։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում: Համոզված ենք, որ անդամակցությունից առավելագույնս օգտվելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից: Եթե որոշումը, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված եզրակացություն, կայացվի, դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և մտադիր չեն ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի առաջ դռների փակում»,- ասել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից