«APA-ին հաջողվել է պարզել արտաքին գործերի նախարարների հանդիպման չկայացման պատճառի որոշ մանրամասներ։ Դիվանագիտական աղբյուրներն APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Բլինկենը պնդել է միջնորդել հանդիպմանը:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինկենը մտադիր էր ԱՄՆ-ին վերաինտեգրել խաղաղության գործընթացին։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու՝ Բլինկենի առաջարկը։
Պատճառն այն է, որ «ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը Ադրբեջանի նկատմամբ անարդար, կողմնակալ քաղաքականություն է վարում»։
«Հետևաբար, Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին և դա նպատակահարմար չի համարում»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ Այս հանդիպումը չի կայացել Ադրբեջանի կողմից ԱՄՆ միջնորդությունը չընդունելու պատճառով»,- գրում է հրատարակությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից