Աղազարյանի հրաժարվելը՝ կատարել «շեֆի» հորդորը, ավելի շատ ձեռնտու է Փաշինյանին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված աղմուկը, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել հօգուտ իրեն: Բանն այն է, որ, քպական մեր աղբյուրի փոխանցմամբ, Աղազարյանի հրաժարվելը՝ կատարել իր «շեֆի» հորդորը, ավելի շատ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին:
Վերջինս նախ ցանկանում է ցույց տալ, թե ՔՊ-ն ոչ թե ԽՄԿԿ է, ինչպես նշում են բազմաթիվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, այլ «դեմոկրատիայի բաստիոն», որտեղ որևէ կուսակցական կարող է իր ասածը չանել: Մյուս կողմից՝ այդպիսով հնարավորություն կտրվեր Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից և բարձրաձայնել «պատճառները»: Դեռ մի կողմ, որ առնվազն տարակուսելի է, որ «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքը» պատժվում է միայն կուսակցությունից հեռացմամբ:
Այստեղ Փաշինյանի համար մեկ այլ էական հանգամանք կա. նա փաստացի մեկ անգամ ևս իր բոլոր թիմակիցներին ցույց տվեց, որ ինքը բոլորի վրա «դոսյեներ» ունի, որոնք ցանկացած պահին կարող են կիրառվել, եթե որևէ մեկը «խելոք չմնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ