Պողոսյանի դժբախտ դեպքն են միշտ հիշում, իրենք հազարավոր երեխաների տարան, կոտորեցին․ Քոչարյան (տեսանյութ)
Ըստ երևույթին, իրենք իրենց նույն սկավառակն են պտտում արդեն 10 տարուց ավել։ Բայց եթե իրենք հետ են գնում 2003 թիվ և դժբախտ դեպքն են հիշում՝ Պողոս Պողոսյանի, ասում են՝ դուք կոռուպցիայից ոնց եք կարողանում խոսել, չէ... Այս մարդիկ սպանությունից, մնացած բաներից իրավունք չունեն խոսել։ Այս մարդիկ սպանությունից, մնացած բաներից իրավունք չունեն խոսել»,- ի պատասխան ԱԺ նախագահ Ալենի Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Հազարավոր երեխեքի տարել, կոտորել են իրենց պատաճռով»,– ասել է նա՝ նշելով․ «Շարասյունով հղի կնոջը գցել են ավտոյի տակ ու նույնիսկ չեն կանգնել հասկանալու՝ ինչով կարող են օգնել»։
«Ասում ենք՝ ինչ կա, ցույց տվեք, ասեք։ Մի բան է, երբ իրենք որպես ընդդիմություն էին խոսում, լրիվ այլ բան, երբ ունեն իշխանություն, ամեն ինչ ստուգելու բոլոր գործիքները։
Երեկ նաև տեսանք՝ Նիոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող, այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը, այսինքն՝ այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն ստուգելու ամեն ինչ, այնպես որ, միայն օդի մեջ խոսելով չէ»,– հավելեց Քոչարյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից