Վարորդները 15 օրվա փոխարեն` 30 օր են աշխատում այդ բարձր աշխատավարձը ստանալու համար․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը մասնակցել է ավտոբուսների վարորդների գործադուլին և տարբեր մանրամասներ ներկայացրել։
«Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ վարորդները գրեթե միշտ 100 դրամները գրպանել են, և դա նրանք չեն թաքցնում, նույնիսկ երեկ բառացի՝ լրատվամիջոցների դիմաց դրա մասին հայտնել են» - Euromedia24.com-ի հետ զրույցում ասաց Չախոյանը և նշեց, որ այդ 100 դրամանոցները նաև փոխանցվել է այլ վերադաս պաշտոնյաների։
Չախոյանը գնահատական տվեց վարորդների վրա համազգեստ վաճառելու հարցին` ասելով, որ նորմալ չէ, երբ համայնքային ծառայություն մատուցող աշխատակցին պետությունը պարտադրում է գնել համազգեստը։ Դա պետք է տրվի պետության կողմից, ինչպես տրվում է զինվորականներին կամ ոստիկաններին։
Վարորդների աշխատավարձի հետ կապված` Չախոյանը նշեց, որ բարձր աշխատավարձ ասվածը մի փոքր մանիպուլացված է, որովհետև եթե վարորդների աշխատաժամերը բաժանենք օրերի քանակի` կստացվի, որ իրենց ասած` 400․000 դրամը վարորդները վաստակում են 30 օրում, 15 օրվա փոխարեն։
«Ավինյանը շանտաժի լեզվով ճնշում է գործադրել վարորդների վրա` փորձելով լռեցնել նրանց» - ասաց Չախոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան