ՄՔԴ-ի հետ համագործակցելու Երևանի պատրաստակամությունը վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին, որն ընթացիկ տարում պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին. «Հայաստանի՝ ՄՔԴ-ին աջակցության հարցում մեր վերաբերմունքն ակնհայտ է, մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք։ Տարիների փորձը ցույց տվեց, որ այս կառույցը երբևէ չի օգնել կարգավորելու որևէ հակամարտություն, այլ ավելի շատ շեղող գործառույթ է իրականացրել՝ հանդիսանալով միջազգային արդարադատության հետ որևէ կապ չունեցող կեղծ իրավական կառույց՝ ի տարբերություն Միջազգային դատարանի։ Երևանի պատրաստակամությունը՝ համագործակցելու ՄՔԴ-ի հետ, և նպաստելու նրա գործունեությանը, ուղղակի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ այս դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին. «Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունենում ասամբլեայի նստաշրջանին որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։ Մենք մեր առաջին քայլերն ենք անում այս ճանապարհին, բայց պատրաստ ենք ակտիվ դերակատարություն ունենալ։ Այս բարձր մարմնի անդամ դառնալու կարևոր որոշումը հեշտ չի կայացվել։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի պատմությունը՝ մենք հաստատակամ էինք այն համոզման մեջ, որ անպատժելիության վերացումը, արդարադատության և պատասխանատվության խթանումն առանձնակի կարևորություն ունեն, և դրանց կարելի է հասնել միայն մեր ջանքերի համախմբմամբ»,- մասնավորապես նշել էր Միրզոյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից