«Շտապօգնության» աշխատակիցներն էլ մի օր բողոքի ակցիա կանեն, եթե վարորդների գործադուլին նորմալ նայենք. փոխքաղաքապետ (տեսանյութ)
«Դա ես ինձնից նախ չեմ հորինում, 14 օրը նախատեսված է աշխատանքային օրենսգրքով, կան հաստատություններ, կազմակերպություններ, հիմնարկներ, որոնց գործադուլի համար կան առավել բարդացված կանոններ և խստացված պահանջներ՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը։
Հիմա խոսում ենք տրանսպորտի մասին, որ մարդը չի հասնում աշխատանքի, ինչը շատ լուրջ անհարմարություն է, բայց եկեք պատկերացնենք, որ եթե մենք հանգիստ վերաբերվենք այս երևույթին, ասենք դե նորմալ է, այսպես էլ պետք է լինի, կարող է մի օր շտապօգնության աշխատակիցներն էլ դժգոհություններ ունենան և մի օր ասեն՝ դե, չեմ աշխատում:
Եթե այս դեպքում մարդն աշխատանքի հասնելու խնդիր է ունեցել, այնտեղ կարևոր է մարդու կյանքը, արժեքը: Սրա հետ կատակ չեն անում, խաղ չեն անում: Ինձ թվում է, եթե մենք ունենայինք իդեալական տրանսպորտային համակարգ, միգուցե դա կարելի էր այդ գործադուլի ժամանակ այդպես գործել, բայց մենք ունենք շարժակազմի սակավություններ»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր, 18 վարորդ այդ պատճառով ազատվել են աշխատանքից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը