Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, չի բացառվում՝ գործադուլը նախապես համաձայնեցված է եղել. Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
Նրա խոսքով՝ նման գործընթաց կազմակերպելը և դրան ակտիվ ներգրավվելը նախապես և նախնական համաձայնության տարրեր կարող են պարունակել, ուստի ինքը դիմել է դատախազություն:
«Արդեն համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որը առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ մենք այստեղ գործող առանձին առնվազն անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»,- ասել է նա:
Գրիգորյանը չբացառեց, որ այդ արարքների մեջ հնարավոր է լինել քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր:
«Խաղ չենք անում նման երևույթների հետ: Աշխատանքային մեր խնդիրները բարձրացնելու ընթացակարգեր կան, դա երբեք հանրության հաշվին չի կարելի անել: Մեզնից կախված գործողությունները և գործիքակազմն ամբողջությամբ կիրառելու ենք, որ նախ այս իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծվի և կանխենք հետագայում անգամ որևիցե միտք, որ կարելի է նման իրավիճակ նորից ստեղծել»,- շեշտել է փոխքաղաքապետը:
Ինչ վերաբերում է 18 աշխատանքից ազատված վարորդին, նա նշել է, որ իրավիճակը գնահատում է և որոշումներ կայացնում «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը: «Ըստ էության, լինելու է հրաման, կամ արդեն այս 18-ի դեպքում կա հրաման, և այդ հրամաններն աշխատակիցներին հանձնվելուն պես իրենք նաև օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերն ունեն դա բողոքարկելու, անհամաձայնություն հայտնելու: Թաքուն գործընթաց չկա, բոլորս հնարավորություն կունենանք գնահատենք, հասկանանք՝ արդյո՞ք ամեն կոնկրետ ազատում հիմնավոր է եղել, թե՝ ոչ»,- ասել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան