Կառավարական առանձնատներից՝ ՍԱՏՄ. ուշագրավ կադրային նշանակում
NEWS.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կառավարությանն առնթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակված Տիգրան Պետրոսյանը Փաշինյանի մերձավոր շրջապատից է:
Նախքան այս պաշտոնին նշանակվելը Պետրոսյանը հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն իրականացնող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ 2020 - 2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի (ներկայում՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն») տնօրենի տեղակալը:
Մասնագիտությամբ տնտեսագետ և աշխարհագրագետ Տիգրան Պետրոսյանն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից, իսկ նախքան կառավարական ամառանոցները ղեկավարելը, հանիդիսացել է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի տնօրենը:
ՍԱՏՄ մեր աղբյուրի խոսքով՝ Տեսչական մարմնում տարակուսած են, թե ինչպես պետք է կառավարական ամառանոցներից «եկածը» համակարգի տասնյակից ավելի պատասխանատու ոլորտներ, իրականացնի սահմանային պետական վերահսկողության բաժինների աշխատանքների համակարգումը և կազմակերպումը, սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կառավարումը, մարզային կենտրոնների, բյուջետային գործընթացի պատասխանատուների վերահսկումը և այլ առանցքային գործառույթներ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս