Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել
Deutsche Welle - Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում չի ճանաչում ընտրությունների արդյունքները, կոչ է անում նոր քվեարկություն անցկացնել, ինչպես նաև խնդրել է պատժամիջոցներ կիրառել երկրի վարչապետի և կուսակցությունների առաջնորդների դեմ, հաղորդում է Euromedia24.com–ը։
Եվրախորհրդարանը Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները չի համարում վրաց ժողովրդի կամքի արտացոլումը եւ կոչ է անում չճանաչել դրանք։ Այս մասին ասված է հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին ընդունված «Վրաստանում ժողովրդավարության խորացող ճգնաժամը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո և ենթադրյալ ընտրակեղծիքներից հետո» բանաձևում։
Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 444 պատգամավոր, դեմ՝ 72, ձեռնպահ՝ 82։ Քանի որ քվեարկության օրինականությունը լրջորեն խաթարվում է խախտումների մասշտաբով, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները»,– ասվում է փաստաթղթում Խորհրդարանը մերժում է խորհրդարանական ընտրությունների ցանկացած ճանաչում և կոչ է անում կրկնել ընտրությունները՝ գործընթացն անցկացնելով բարելավված ընտրական միջավայրում՝ անկախ և անաչառ ընտրական վարչակազմի կողմից, միջազգային սերտ վերահսկողության ներքո՝ ապահովելու իսկապես արդար և թափանցիկ ընտրությունները »։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը