Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին իշխող կուսակցության ղեկավարների մասին վիրավորական գրառման մեջ ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել հայերի մասին։
«Եթե գենետիկայից ինչ-որ բան հասկանում եմ, այս երկու էակներն (խոսքը Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի մասին է - «Փաստ») իրենց տեսքով որևէ վրացական բան չունեն:
Իվանիշվիլին միաժամանակ նման է սարմատ-սկյութների, պեչենեգների և խազարների խառնածին մսի զանգվածի, իսկ այս երկրորդ խելագարը՝ ավելի շուտ Կորեայի դիկտատոր Կիմ Իր Սենի թոռան կերպարն է: Իսկ երկրորդ շարքում ներկայացված պարոնները դաշնակցականների մարմնավորումներն են և խնամքով թաքցնում են մեր անբաժանելի եղբայրական ժողովրդի հետ գենետիկ կապը...»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Իրենց ներքին «բազարների» մեջ հայերին հիշելը Վրաստանի որոշ ընդդիմադիրների համար, կարծես, դառնում է սովորական երևույթ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին, անկախ իր պաշտոնից կարելի է հանգիստ ընդդիմադիր համարել, նկարագրելու համար Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում թույլ տրված ենթադրյալ խախտումները, օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը։ Դե, նույն Զուրաբիշվիլիի՝ Հայաստանի տարածքները «պատմական Վրաստան» ներկայացնող վրացական զբոսաշրջային կազմակերպություններից մեկի գովազդային հրապարակմամբ կիսվելու մասին էլ չենք խոսում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը