Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է: Այդ մասին նա ասաց այսօր դատական նիստի ժամանակ՝ խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին։
«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված անձն է, մեկ SMS-ով փախչում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե ստանան SMS-ներ։ Իրավո՞ւնք ունենք այդպես մտածելու․ իրավունք ունենք։ Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում դրեց։ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը, եթե ինքը չի կարող պաշտպանել իր սեփական անկախությունը, ապա ինչպես ասում են, «ձեր գործը բուրդ է»»,- ասաց Քոչարյանը:
Հիմա յուրաքանչյուրը կարող է մտածել` արդյո՞ք այս դատավորն SMS-ով հարց լուծող է, անկախ է, թե ոչ։
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Whatsapp»-ով հաղորդագրություն ստանալուց հետո:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից