Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է Փաշինյանի վաղեմի ծանոթ, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը։ Հարկ է նշել, որ Էդիկ Հակոբյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանավորողն է եղել, ում 2024 թվականի գարնանը ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ինչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի նրա հայտարարագիրը, ըստ որի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 հողամաս։ 2023 թվականին Հակոբյանը ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որն արժեցել է 15 մլն 300 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 800 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 500 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 400 հազար դրամ (կանխիկ դրամական միջոցները գրեթե կրկնապատկվել են)։ Նախորդ տարվա՝ 2022 թվականի համեմատ տարեկան եկամուտներն ավելացել են գրեթե 4 մլն դրամով։ Կոմիտեի նախագահի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 369 հազար դրամ, որից 27 մլն 840 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Էդիկ Հակոբյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 313 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար էլ Հակոբյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 875 հազար դրամ՝ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար։ Վարկի մարմանն ուղղել է 8 մլն 222 հազար դրամ։
Հիշենք եւ չմոռանանք լեգենդար «պոզով-պոչով կոռուպցիան», որն անտարբեր չի անցել նաեւ Էդիկ Հակոբյանի ընտանիքի կողքով։
Հակոբյանի կինը՝ Աննա Խաչատրյանը, Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի տնօրենն է, իսկ նրանց հետ համատեղ բնակվող Արմենակ Հակոբյանը նույն դպրոցում աշխատում է որպես պահակ։
Ահա թե ինչպիսին է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի ունեցվածքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս