Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար․ երեկ նա կռիվ տվեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դեմ։ Քանի որ օրենքով պահանջվող ժամկետը չի լրացել, եւ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը դեռ չի հաստատվել, նա դեռ պատգամավոր է եւ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ:
Երեկ Զեյնալյանն իր վերջին նիստը վարում էր` բաց չթողնելով Փաշինյանին քծնելու եւ ընդդիմադիր կանանց նեղելու առիթը։ Համառորեն հրաժարվում էր ձայնի իրավունք տալ Կյուրեղյանին, որը հարց ուներ նախագիծը զեկուցող առողջապահության պաշտոնյային:
Չնայած վերջինս դեմ չէր պատասխանել, սակայն Զեյնալյանն աննկարագրելի վճռականությամբ պնդեց, որ տիկին պատգամավորը չունի հարցի իրավունք, քանի որ կանոնակարգը թույլ չի տալիս։ Ուր էր, թե իշխանական պատգամավորը նույն վճռականությամբ օրենքին հավատարիմ մնար եւ իր իրավունքները պաշտպաներ, երբ մի մեղմ ելույթի համար, անօրինական կարգով, իրեն ԱԺ դուռը ցույց տվեցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս