Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում: Ինչպես հայտնում է Shamshayhan.com-ը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:
Ռյաթազա, Մելիք, Ծիլքար, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ տանող մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր:
Այս պահին արդեն ժամանած Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածներն էլ մշակել աղ ու ավազով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս