Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
Factor.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դարձյալ ձերբակալություն է տեղի ունեցել։ Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։
Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Կոմիտեից նշեցին, որ այդ գործով կան այլ մեղադրյալներ, որոնց մի մասը կալանավորված է, թե քանիսը՝ չմանրամասնեցին։
Factor.am-ի տեղեկություններով՝ օրերս ձերբակալված, ապա կալանավորված աշխատակիցը աչք է փակել ապօրինի շինությունների և փողոցներում տեղադրված կանգնակների վրա։
Նշենք, որ Կենտրոնի թաղապետարանը ուշադրության կենտրոնում էր հայտնվել շուրջ երկու շաբաթ առաջ, երբ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Factor․am-ի տեղեկություններով՝ խուզարկության արդյունքում ձերբակալվել էին բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այդ գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։ Factor․am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական վարչությունից փոխանցեցին, որ նոյեմբերի 22-ի ձերբակալությունն այդ գործի հետ առնչություն չունի։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս