«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի արվարձանում Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոտ բազայի ուղղությամբ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով շարժման մամուլի ծառայությանը:
«Իսլամական դիմադրության մարտիկները բարձր ճշգրտության հրթիռներով հարձակվել են Գլիլոտ բազայի վրա, որը պատկանում է 8200 ռազմական հետախուզությանը Թել Ավիվի արվարձանում ՝ լիբանանա-պաղեստինյան սահմանից 110 կմ հեռավորության վրա»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Սա մեկ օրում Իսրայելի ռազմական օբյեկտների երրորդ գնդակոծությունն է:
«Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
Շիա շարժման զեկույցների համաձայն՝ կիրակի օրվանից սկսած՝ սահմանի տարբեր հատվածներում Իսրայելի բանակի կենդանի ուժի կուտակման շուրջ 10 վայր է գրոհվել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից