Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով
Ի մասնավորի, Փաշինյանի «համբերության բաժակը լցվել» էր ոչ թե այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի որակի (դա այս իշխանության պարագայում էական չէ) կամ իսկապես այդ համակարգերում վատ վիճակի (դա նույնիսկ չի էլ քննարկվում) պատճառով, այլ նրա, որ բոլոր ազատված պաշտոնյաների հետ կապված կան լուրջ խնդիրներ, որոնք կարող էին վնասել նույն Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ շրիշակին հավասար վարկանիշին: Մասնավորաբար, կառավարության «կուլիսներում» խոսում են, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ազատման հարցը դեռ ամիսներ առաջ է օրակարգում եղել:
Ըստ մեր աղբյուրի, ՔՊ «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին: Վարչապետին զեկուցվել է, մասնավորաբար, Ծաղկաձորում և Տավուշի մարզում նրա խոշոր մի քանի բիզնեսների մասին ևս: Մեր զրուցակցի խոսքերով, այն ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Ղազարյանի հետ և ժամանակ տվել բացատրություններ ներկայացնելու: Խնդիրներ կան նաև այլ պաշտոնյաների հետ կապված: Ի մասնավորի, Գնել Սանոսյանը չի մարսել Բայանդուրի ճանապարհի թեման, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը «թուքումուր է կերել»: Ի դեպ, ասում են՝ նրա ու մյուս պաշտոնյաների հետ կապված ևս «թղթապանակներ» կան Փաշինյանի սեղանին:
Դժվար է ասել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այդ թղթապանակներին նաև իրավական ընթացք կտա, թե՞ կբավարարվի միայն պաշտոնանկությամբ: Չի բացառվում, որ նույնիսկ նոր պաշտոնների նշանակի, ճիշտ է՝ անհամեմատ ցածր «կալիբրի», բայց «մի ղեկավար, մի թեթև պաշտոն»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս