Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով: Այս մասին գրում է Zartonk Media-ն:
«Ես էությամբ մետաղադրամ հավաքող չեմ, բայց այս մեկը վերցրի: Եթե դուք հայ եք, ապա գիտեք Տիգրան Մեծի մասին և թե ինչպես է նրա գահակալության օրոք Հայոց թագավորությունն ընդարձակվել՝ դառնալով Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։ Սա հայոց պատմության մի կտոր է հենց այստեղ»,- ասել է Օհանյանը:
Նա ընդգծել է, որ շատ է հպարտանում ամեն անգամ, երբ իր սեղանին տեսնում է մետաղադրամը: Ըստ Օհանյանի՝ ինքը չափազանց հպարտ է հայ լինելու համար:
Անդրադառնալով դրա նշանակությանը, Օհանյանն ասել է. «Սա մ.թ.ա. 95, 96 թվականներից է, և ահա այն իմ գրասեղանի վրա է 2024 թվականին: Ես պարզապես հպարտանում եմ, երբ ամեն անգամ տեսնում եմ այն»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից