Քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու մեղադրանքով 23-ամյա երիտասարդ է կալանավորվել
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում երիտասարդը նշված մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչը նկատվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Վերջիններս, բարձրախոսի միջոցով, լուսային և ձայնային ազդանշանների օգտագործմամբ, հրահանգել են կանգնեցնել մեքենան, սակայն 23–ամյա երիտասարդը, չենթարկվելով պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, անկանոն երթևեկելով և ՃԵԿ-ի բազմաթիվ խախտումներ թույլ տալով, դիմել է փախուստի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դ.Անհաղթ փողոց շրջադարձ կատարելու ժամանակ, վերջինս իր կողմից հափշտակված ավտոմեքենայով, ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային և շարունակել երթևեկությունը Կոմիտասի պողոտայի ուղղությամբ։ Անցնելով «Լամբադա» կամուրջը՝ երիտասարդը կտրուկ շրջադարձ է կատարել Շիրվանզադեի փողոցի ուղղությամբ և նշված փողոցով իր անխափան փախուստն ապահովելու նպատակով կրկին հարվածել է հիշյալ փողոցը փակած պարեկային ծառայության մեկ այլ ավտոմեքենայի:
Շարունակելով երթևեկությունը՝ երիտասարդը մուտք է գործել Մամիկոնյանց փողոց, որից էլ դեպի Գրիբոյեդով փողոց շրջադարձ կատարելու խոչընդոտը վերացնելու նպատակով դիտավորյալ հարվածել է պարեկային ծառայության ևս երկու ավտոմեքենայի: Այնուհետև կորցնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ Գրիբոյեդով փողոցում բախվել է ծառին:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի՝ վթարի և հափշտակության վայրերի զննություններ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս