Հուշարձանը, որի վրա փորագրված են առյուծներ եւ սֆինքսներ, թուրքերն անվանում են «Արսլան Քայա»՝ «առյուծի ժայռ», գրել է Live Science-ը։
Արձանագրությունը վկայում է. «Մատերան». դա փռյուգիացիների աստվածուհու անունն է, որը հայտնի էր ժամանակակից Թուրքիայի տարածքում մ.թ.ա. 1200-1600թթ.։
«Նա հայտնի էր «պարզապես որպես Մայր»,- Live Science-ին ասել է Փենսիլվանիայի համալսարանի հին հունական պատմության եւ հնագիտության պրոֆեսոր Մարկ Մանը, որը հոդված է գրել փռյուգիական աստվածուհու մասին։
Նրա խոսքով՝ այլ հին մշակույթները նույնպես մեծարել են Մատերանին։
«Հույները նրան գիտեին որպես Աստվածամայր»,- նշել է Մունը՝ բացատրելով, որ հռոմեացիները նրան անվանել են «Magna Mater» կամ «Մեծ մայր»։
Այն ժամանակ, երբ հուշարձանը կառուցվել է, այս շրջանում, հավանաբար, կառավարել է Լիդիայի թագավորությունը, որը նույնպես մեծ հարգանքով է վերաբերվել Մատերանին, գրել է Մունն իր հոդվածում, որը հրապարակվել է Kadmos ամսագրում։
Հուշարձանը խիստ տուժել է մթնոլորտային ազդեցություններից եւ մարոդյորներից, ինչն արձանագրությունը դժվարընթեռնելի է դարձնում։ Նրա վրա փորագրվածը վեճերի տեղիք է տվել 19-րդ դարից, նշել է Մանն իր հոդվածում։ Գաղտնիքը բացահայտելու համար Մանը մանրամասն լուսանկարել է արձանագրությունը լավ լուսավորության տակ եւ մեկ անգամ եւս ուսումնասիրել ավելի հին լուսանկարները եւ արձանագրության գրանցումներըը։
Նա նաեւ ուսումնասիրել է հուշարձանի տարբեր ոճական դետալները, որոնք հաստատում են, որ արձանագրությունները թվագրված են մ.թ.ա. 6-րդ դարի առաջին կեսով կամ դարակեսով, գրել է Մանն իր հետազոտությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից