ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի
Նոյեմբերի 17-ի առավոտյան ռուսական զորքերը լայնածավալ օդային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ։ Այս մասին, ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը և մոնիթորինգային ալիքները։
Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
Կիևում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը:
Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյուններ են հնչել Զապորոժիեի, Օդեսայի, Դնեպրի, Կրիվոյ Ռոգի, Պավլոգրադի, Վիննիցայի, Ռիվնեի, Չերկասի, Խմելնիցկի և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում։
Կիևի, Կիևի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ