Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար
Եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունի Իրանի դեմ, մենք կպատասխանենք նոր գործողություններով, որոնք նրանց հաստատ դուր չեն գա։ «IRNA»–ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք շարունակում ենք հետևել մեր քաղաքականությանն ու սկզբունքներին և հաշվի առնելով մեր շահերը` ձևակերպում ենք մեր նպատակներն ու իդեալները», - շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, ասել է Իրանի ԱԳ նախարարը:
«Մեր վարքագիծը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ կորոշվի նրանց քաղաքականությամբ։ Մեզ համար կարեւոր է, թե գործնականում ինչ միջոցներ են նրանք կիրառելու»,- հավելել է նա։
Նախարարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական կազմակերպություն է և պետք է կատարի իր տեխնիկական խնդիրները։
«Այն իրավունք չունի միջամտելու քաղաքական դաշտին»,- ասել է Արաղչին՝ մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ վերջերս Թեհրան կատարած այցը։
«Քանի դեռ գործակալությունը կատարում է իր մասնագիտական պարտականությունները, մենք կշարունակենք համագործակցությունը»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։
Ի պատասխան միջուկային բանակցությունների վերսկսման հավանականության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմը իրական մտադրություն ցուցաբերի։ «Մենք լիովին պատրաստ ենք բանակցությունների։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտության պատուհանը բաց է՝ հակառակ կողմի իրական կամքի առկայության դեպքում։ Եթե նման կամք չլինի, բնական է, որ մենք նույնպես այլ ճանապարհ ենք ընտրելու»,- եզրափակել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ