Մադաթը զանգել է Բաքվից, ձայնը մի քիչ կտրված է եղել, հարազատներից տաք գլխարկ է խնդրել
Բաքուն 15 տարվա ազատազրկման է դատապարտել նախորդ տարի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Գետավան գյուղից գերեվարված 71-ամյա Մադաթ Բաբայանին։
«Ադրբեջանական լրատվամիջոցներով ենք իմացել այս մասին, թե չէ թույլ չի տրվում հեռախոսով այդ մասին ու նման բնույթի հարցեր տալ»,-MediaHub-ին ասել է գերեվարվածի որդին՝ Արմեն Բաբայանը։
Մադաթն այսօր է տուն զանգահարել։ Արմենի խոսքով՝ երբ որպիսությունից դուրս հարցեր են տալիս, օրինակ՝ առողջության, պահման պայմանների, խցում գտնվող ընկերների մասին՝ հեռախոսն ավտոմատ անջատում են։
«Ձայնը կտրված էր, հազիվ էր խոսում։ Նախորդ անգամ խոսելու ընթացքում տաք գլխարկ է խնդրել։ Կարմիր խաչի միջոցով երեկ ծանրոց ենք ուղարկել Բաքու, հույս ունեմ գլխարկը տեղ կհասնի՝ տարիքով, հիվանդ մարդ է, գոնե չի մրսի»,-նշեց Արմենը։
Նշենք, որ Մադաթ Բաբայանը գերեվարվել է հայրենի գյուղում՝ Գետավանում։ Այնուհետև նրան մեղադրել են, այսպես կոչված, «Խոջալուի ջարդերը» կազմակերպելու համար։ Մադաթը, որ Իվանյան (Խոջալու) գյուղում երբեք չի եղել, այդ օրը նրան տեղափոխել են այնտեղ ու նկարահանել ադրբեջանական լրատվամիջոցների և ուժայինների մասնակցությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից