Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև
Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է նա՝ հավելելով․ «Իհարկե, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»։
Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան։ «Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Գործընթացն ուշացել է։ Դեկտեմբերից սկսած արդեն նոր գործընթաց կլինի»,- ասել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ