Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Այն, որ վերջինս պատրաստվում է ազատվել պաշտոնից, «Փաստը» տեղեկացրել էր դեռևս ապրիլին: Մեր ունեցած տեղեկություններով, այն ժամանակ, ինչպես ասում են՝ վերջին պահին, Հայրապետյանին հորդորել են սպասել: Եվ ահա, կես տարի անց, փաստորեն, եկել է ժամանակը:
Ժամանակին մենք նաև տեղեկացրել էինք, որ այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ ԱրմենԴանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: Երեկ կառավարության մեր աղբյուրները վերահաստատեցին տեղեկությունները, որ հենց նա էլ նշանակվելու է:
Ի դեպ, ինչպես առիթ ունեցել ենք նշել, վերջինս ՍԱՏՄ ղեկավար դառնալու ցանկություն է ունեցել դեռևս 2022 թվականին, երբ ակտիվորեն աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը չի հաստատել: Այժմ արդեն, կարծես, իրավիճակ է փոխվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում