Չինացիները ձեռք բերեցին «Պարմայի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը
Չինական ընկերությունը ձեռք է բերել իտալական «Պարմայի» բաժնետոմսերի 60 տոկոսը, հայտնում է Football Italia-ն:
Գործարքն իրականացրել է Ցզյան Լիչժանը, որը դարձել է ակումբի նոր նախագահը: Նա նշել է, որ «Պարման» շուտով վերադարձնելու է նախկին հեղինակությունը: Բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է տեղացի գործարարներին, իսկ մյուս 10 տոկոսը՝ ակումբի երկրպագուներին:
«Պարման» հանդես է գալիս իտալական B Սերիայում, որի 14-րդ տուրից հետո 5-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Պալերմոյից»:
Հիշեցնենք, որ 2015-ին «Պարման» սնանկ էր ճանաչվել՝ դուրս մնալով A Սերիայից: «Պարման» հիմնադրվել է 1913-ին, իսկ 90-ականներին 2 անգամ դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիր: Թիմը նաեւ հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, իսկ Իտալիայում դարձել է երկրի սուպերգավաթակիր ու եռակի գավաթակիր: 1990-ականներին «Պարմայի» կազմում հանդես են եկել Ջանլուիջի Բուֆոնը, Ֆաբիո Կանավարոն, Լիլիան Թյուրամը, Խուան Սեբաստիան Վերոնը եւ Էրնան Կրեսպոն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա