Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը չորեքշաբթի հրապարակային ելույթում ընդունել է իր պարտությունը նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում։
«Այս ընտրությունների արդյունքն այն չէ, ինչ մենք ցանկանում էինք, ոչ այն, ինչի համար մենք պայքարում էինք, ոչ այն, ինչի համար մենք քվեարկեցինք», - ասել է Հարիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հարրիսը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփին և նրա թիմին անցումային փուլում և ապահովել իշխանության խաղաղ փոխանցում:
«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային փուլում և կափահովենք իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Հարրիսը:
Հիշեցնենք, որ Քամալա Հարրիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ