«Մենք մինչեւ հիմա Հայաստանի համար զոհվածների հիշատակի օր չունենք». Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պատերազմ օր 39
35 տարի անկախ պետություն ունեցող Հայաստանը, կառավարությունը, հանրությունը չեն գիտակցում, չեն ընդունում, որ իրեն հարգող յուրաքանչյուր պետություն պետք է հատուկ օր ունենա, որի ընթացքում կհիշեն, կոգեկոչեն, կխոնհարվեն բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակվածներին: Վստահ եմ, որ այս անհասկացողության պատը շուտով կջարդվի եւ Երկնքում գտնվող մեր հերոսները մեզնից մի փոքր գոհ կլինեն:
Հիմա մի հատված «Աբգարի երկար նամակը կարճ հրաժեշտից առաջ» գրքից:
«Մեր եղբայր, հերոս Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանեն մի օր երազ կտեսնի. ավտոմեքենայով ինչ-որ տեղ է գնում: Ճանապարհին հանդիպում է որդուն: Նա սպիտակ, շողշողուն վերնաշապիկով է: Հերոսի մոր ուրախությանը չափ չկա: Ուզում է գրկել որդուն, բայց նա թույլ չի տալիս: «Որդի՝ս, այսքանից հետո հազիվ տեսել եմ, թույլ տուր գրկեմ»,- ասում է տիկին Գայանեն, բայց Հակոբը թույլ չի տալիս իրեն գրկել: «Ես արդեն պետք է գնամ»,- ասում է Հակոբը: «Ո՞ւր ես գնում»,- հարցնում է մայրը: «Ընկերներիս մոտ»,- ժպտալով ասում է Հակոբը եւ անէանում: Այդ ամբողջ ընթացքում երկինքը ջինջ կապույտ էր, իսկ շուրջ բոլորը աննման կանաչ»»:


















































Պետության խորհրդանիշները սեղանի զարդ չեն, որ ըստ մաշվածության կամ ճաշակի փոփոխվեն. Գեղամ Նազարյան
Դեռ քանի տարի մեղավոր պետք է կարգվեն նախկինները
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից