Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ Մկրտչյան
Հայաստանում վերջին 4 տարվա ընթացքում կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների դեպքերը նկատելի աճել են։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:
«Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում նման հանցագործությունների զոհ։ Եթե 2019, 2020 թվականներին տարեկան արձանագրվում էր միջինը 300 դեպք, ապա հաջորդող տարիներին այդ ցուցանիշը դարձավ 800 և ավելին։ 2022 թվականին գրանցվել է կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների 1158, 2023 թվականին 1198 դեպք։ Ընթացիկ տարվա 8 ամսում արդեն 752 դեպք է գրանցվել։ Սրանք այն դեպքերն են, որոնք արձանագրել է ոստիկանությունը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները սոցիալական տիրույթում ֆինանսական հափշտակությունների զոհ են դառնում, բայց չեն դիմում իրավապահներին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից