Ինչպես նշում է Daily Mai-ը, էվոլյուցիոն փորձագետների կարծիքով, ձուն իբրև կենսաձև գոյություն է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ, հավերի հայտնվելուց շատ առաջ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին ձվերը հայտնվել են 600 միլիոն տարի առաջ, երբ դրանք ածել են մեդուզաների և որդերի նման պարզ ծովային օրգանիզմները, գրում է Planet Today-ը։ Այդ ձվերը ժամանակակից ձվերին ոչնչով նման չէին. դրանք լողում էին օվկիանոսներում ՝ հիշեցնելով կաթնագույն ամպեր, ասում է կենդանաբան Ջյուլս Հաուարդը:
Բայց մի շտապեք եզրակացություններ անել: Ֆլինդերսի համալսարանի հնէաբան Էլեն Մեյթերը նշում է, որ հարցը դառնում է ավելի բարդ, երբ խոսքը վերաբերում է հավի ձվերին: Առաջին իսկական հավը հայտնվել է մոտ 3500 տարի առաջ՝ վայրի թռչունների ընտանիացման արդյունքում։ Գիտնականների կարծիքով՝ առաջին «իսկական» հավի ձուն իսկական հավն է ածել։
Այսպիսով, ի՞նչն է եղել առաջինը: Եթե խոսքը ձվի մասին է՝ որպես այդպիսին, ապա, իհարկե, ձուն։ Սակայն եթե քննենք հավի ձուն, ուրեմն առաջնահերթությունը մնում է հավին, քանի որ հավի առաջին ձուն հայտնվել է հավի լույս աշխարհ գալուն պես։
Այսպիսով, վերջնական պատասխանը կախված է նրանից, թե ինչպես եք հարցադրումն անում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից