Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր՝ «Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչներն սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները եւ վճարել հարկերը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հակառակի մասին խոսեց՝ թիրախավորելով հայտնիներին, թե շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկ վճարեն, այլապես օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:

Փաշինյանի խոսքով՝ օդանավակայան տանող ճանապարհից չպիտի օգտվեն արտագնա աշխատանքի գնացող եւ արտերկրում համերգներով հանդես եկող շոու բիզնեսի ներկայացուցիչները, քանի որ այդ ճանապարհը կառուցվել է հարկ վճարողների շնորհիվ: Ըստ Փաշինյանի՝ օդանավակայան գնացողները ինչո՞ւ պիտի մեր հարկերի շնորհիվ կառուցված ճանապարհով երթեւեկեն. «Մենք չենք ցանկանում, որ իրանք մեր հաշվին ստեղծված ճանապարհով երթեւեկեն։ Թող մեր սիրելի հայրենակիցներն իրենց համար ճանապարհ սարքեն ու այդ ճանապարհով երթեւեկեն, որովհետեւ, մաշվում ա, չէ,՞ էդ ճանապարհը: Մենք դա երկար ժամանակ չենք հասկացել: Մեզ թվում էր, թե մենակ կոշիկն ա մաշվում. ճանապարհն էլ ա մաշվում…. Շոու բիզնեսի ներկայացուցիչներին օդանավակայանից պիտի ասենք՝ էս ճանապարհները ձեզ համար չեն, Զանգվի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ եկեք, հասեք Երեւան»,- իր խոսքում նշել էր Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե. խնդրել էինք, համաձայն մեր տրամադրած ՀՎՀՀ-ների, համապատասխան կերպով տրամադրել անհատ ձեռնարկատերերի տարեկան հարկային շրջանառությունը 2019 թվականից մինչեւ 2023 թվականը։

Աղյուսակում կտեսնեք շոու բիզնեսի 15 ներկայացուցչի հարկային շրջանառությունը։ Օրինակ՝
1. Միհրան Ծառուկյանը 2019-ին վճարել է 932 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 1 մլն 18 հազար, 2021-ին՝ 70 հազար, իսկ 2022-ին եւ 2023-ին առկա հարկային մուտքեր չկան։
2. Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել։
3. Արկադի Դումիկյանը եւ Իվետա Մուկուչյանը հարկային ակտիվություն չեն ցուցաբերել։
4. Արփինե (Արփի) Գաբրիելյանը 2020-ին 29 հազար դրամ հարկ է վճարել, իսկ 2021-ին՝ 30 հազար դրամ։
5. Ռաֆիկ (Ռաֆայել) Երանոսյանը 2019 թվականին վճարել է 235 հազար 960 դրամ հարկ, 2020-ին՝ 753 հազար 886 դրամ, 2021-ին՝ 1 մլն 208 հազար դրամ, 2022-ին՝ 1 մլն 346 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլն 145 հազար դրամ։
6. Ռազմիկ Ամյանը 2019-ին վճարել է 499 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 990 հազար դրամ, 2021-ին՝ 12 հազար դրամ, 2022-ին՝ 18 հազար դրամ, 2023-ին՝ 0 դրամ։
7. Սարո Թովմասյանը 2019-ին վճարել է 216 հազար 848 դրամ հարկ, 2020-ին՝ 407 հազար դրամ, հաջորդող տարիներին, 2021 եւ 2022 թվականներին 0 դրամ է վճարել, իսկ 2023-ին՝ 1 մլն 563 հազար դրամ։
8. Արման Հովհաննիսյանը հարկեր վճարել է միայն 2019 թվականին՝ 289 հազար դրամ։
9. Հայկարամ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հարկ վճարել է միայն 2021 թվականին՝ 11 հազար 500 դրամ։
10. Սոնա Շահգելդյանը վճարել է միայն 2023 թվականին՝ 24 հազար դրամ։
11. Լուիզա Ղամբարյանը 0 դրամ է վճարել նշված ժամանակահատվածում։
12. Մարտին Մկրտչյանը հարկ վճարել է 2019 եւ 2020 թվականներին՝ համապատասխանաբար 184 հազար դրամ եւ 194 հազար դրամ։
13. Ելիզավետա Ներսիսյանը՝ Լուիզա Ներսիսյանը, 2019 եւ 2020 թվականներին հարկ չի վճարել, սակայն 2021-ին վճարել է 449 հազար դրամ հարկ: 2022 թվականին Ներսիսյանը կրկին հարկ չի վճարել, իսկ 2023-ին վճարել է 18 հազար դրամ։
14. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել։
Հարկ է նշել, որ նշված ԱՁ-ները, որոնք հարկային շրջանառություն որեւէ տարում ցույց չեն տվել, հարկ վճարել են այլ եղանակով։ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին նաեւ, որ ֆիզիկական անձանց եկամուտները, օրենքով սահմանված դեպքերում, կարող են հարկվել եւ հայտարարագրվել հարկային գործակալ հանդիսացող այլ հարկ վճարողների կողմից։ Այսինքն՝ հաճախ նաեւ, շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկերը վճարում են ոչ թե իրենց ԱՁ-ներով, այլ իրենց «փրոդաքշընների» միջոցով։ Այսինքն՝ նշված զրոները ոչ թե հարկեր չվճարելու մասին են, այլ ԱՁ-ով չվճարելու մասին։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն էլի չի կարողացել ճշմարտությունն իմանալ կամ հայտնել»։